Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան ընկել է խրամուղու մեջ 20:50 / 08.05.2013

Մայիսի 8-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի 1-ին նրբանցքում «ՎԱԶ 2121» մակնիշի 575OU64 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ալեքսան Հովհաննիսյան) ընկել է ջրագծի խրամուղու մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հողի շերտի գերխոնավ լինելու պատճառով չի հաջողվել տրանսպորտային միջոցը դուրս բերել: Ժամը 00.06-ին «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից տրամադրած հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել...

ՃՏՊ՝ "Մարմար" հյուրանոցի մոտակայքում 19:50 / 08.05.2013

Մայիսի 8-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան - Երևան ավտոճանապարհի 5 կմ-ին` «Մարմար» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Գրանդ Չերոկի» մակնիշի 35 LR 704 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Անաստաս Իսկանդարյան, ծնվ.1965 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր Անիչկա Իսկանդարյանը (ծնվ.1927թ.)տարբեր աստիճանի մարմնական...

Բախվել են երկու մեքենա 12:19 / 08.05.2013

Մայիսի 8-ին, ժամը 13.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Արմա» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 5077 պետհամարանիշով (վարորդ Ստեփան Զաքարյան, ծնվ.1958 թ.) և «Էլենա» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 4159 պետհամարանիշով (վարորդ Հովհաննես Տիրատուրյան, ծնվ.1975 թ.) ավտոմեքենաները, ինչից Հ.Տիրատուրյանը հոսպիտալացվել է...

ՃՏՊ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին 11:19 / 08.05.2013

Մայիսի 8-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի - Վանաձոր ավտոճանապարհին` Սատանի կամրջի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «Ռենո» մակնիշի CO 13 RB պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ` Իգոր Ֆիլիպ, Մոլդովիայի Հանրապետության քաղաքացի) կախվել է ձորը: Մաքսային ծառայության կողմից բեռնատարի բեռնախցիկի կնքված լինելու պատճառով` հրշեջ -...

ՃՏՊ՝ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին 02:47 / 08.05.2013

Մայիսի 8-ին, ժամը 03.47-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին` Մալիշկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայության հերթապահները: Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան - Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 84LP880 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և...

ՃՏՊ Մազմանյան փողոցում 00:06 / 08.05.2013

Մայիսի 8-ին, ժամը 01.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մազմանյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում վարորդ Վ.Ղազարյանի վարած «Լադա Կալիբրա» մակնիշի 40VV041 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված «JSB» մակնիշի 0652LL պետհամարանիշի տրակտորին: Զոհեր և տուժածներ չկան: