Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենաները բախվել են իրար 02:33 / 19.03.2014

Մարտի 18-ին, ժամը 02.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության բնակելի շենքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ԲՄՎ մակնիշի  08UO797 պ/հ (վարորդ՝ Ս. Գ.) և Վոլկսվագեն մակնիշի 33SV365 պ/հ (վարորդ՝  Վ. Մ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:...

Ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին 21:07 / 18.03.2014

Մարտի 18-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում` Եղվարդի խճուղում Ռան Օյլ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Հ-ի վարած Ֆորդ մակնիշի 84MM084 պ/հ ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել է Ս.Բ.-ի վարած Յավա մակնիշի առանց պ/հ մոտոցիկլին. զոհեր և տուժածներ չկան:

Ավտոմեքենան արգելափակումից դուրս է բերվել 13:11 / 18.03.2014

Մարտի 18-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 14 ԼՕ 155 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա.Գ.-ի ավտոմեքենան:

Պարզվել է, որ Հայաստան-Ռուսաստան մեկնող ավտոբուսի վառելիքն է սպառվել 07:45 / 17.03.2014

Մարտի 17-ին, ժամը 07.35-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Հայաստան-Ռուսաստան մեկնող «Նեոպլան» մակնիշի 777 PP 27 պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսը, դեռևս չբացահայտած հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը. տուժածներ չկան: Պարզվել է, որ ուղևորատար ավտոբուսի վառելիքն է սպառվել: Վերալիցքավորելուց հետո ավտոբուսը շարունակել է երթուղին:

ՃՏՊ Կարճաղբյուր գյուղում 07:04 / 17.03.2014

Մարտի 17-ին, ժամը 07.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում` արծվի արձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 34 ԼT 106 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. ինչից վարորդ Տ. Բ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՃՏՊ Իսահակյան գյուղի մոտակայքում (լրացված) 20:10 / 16.03.2014

Մարտի 16-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Վազ 2106» մակնիշի 48ԼՏ072 և «Մերսեդես» մակնիշի 45ՕՍ492 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից «Վազ 2106»-ի վարորդ Ժ. Պ.-ը (ծնվ. 1940թ.) տեղում զոհվել է, իսկ «Մերսեդես»-ի ուղևորներ Գ. Գ.-ը (ծնվ. 1963թ.), Հ. Ի.-ը (ծնվ. 1968թ.), Ջ. Ա.-ը (ծնվ. 1967թ.) և Ա. Մ.-ը...