Նորություններ

Պատահարներ

Վրաերթ Դավիթաշենում 20:34 / 28.02.2014

Փետրվարի 28-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում ավտոտեխսպասարկման կետերի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ  օպերատիվ խումբը: Ըստ ականատեսների վկայության՝  «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկից Գ. Ղ.-ը (ծնվ. 1975թ.) իջնելիս սայթակել և ընկել է: Շտապօգնության աշխատակիցները տեղում տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և նրա առողջական վիճակը գնահատել բավարար:  

ՃՏՊ Գավառ քաղաքում 20:00 / 28.02.2014

Փետրվարի 28-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Նորադուզ-Երանոս հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, զոհեր և տուժածներ չկան. Ավտոմեքենան կողաշրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ԳԱԶել մակնիշի 947LD61 պետհամարանիշով ավտոմեքենան:  

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ 07:20 / 27.02.2014

Փետրվարի 27-ին, ժամը 05.34-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի գերեզմանատանը "Օփել վեկտրա" մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել "Օպել" մակնիշի 89 SS 088 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա.Ս.):

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից 06:30 / 27.02.2014

Փետրվարի 27-ին, ժամը 02.57-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի հետևանքով Դիլիջանի ոլորաններում խցանվել են մի շարք ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել մարդատար ավտոբուսը (վարորդ` Ա.Բ.) և > կազմակերպությանը պատկանող բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ.):  

Ավտոմեքենան բախվել է լուսաֆորին 01:14 / 27.02.2014

Փետրվարի 27-ին, ժամը 00.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով լուսաֆորը պոկվել և ընկել է մայթին, զոհեր և տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 31TR333 պ/հ (վարորդ Ա. Ա.) ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի 34UT454 պ/հ (վարորդ Մ. Ղ.) ավտոմեքենային, վերջինս` լուսաֆորին:

Ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից 18:28 / 26.02.2014

Փետրվարի 26-ին, ժամը 18.08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի մոտակայքում Ֆորդ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ֆորդ մակնիշի 393LD61 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Գ.) դուրս են բերել արգելափակումից: