Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին 08:09 / 09.03.2014

Մարտի 9-ին, ժամը 07.50-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի 27-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միթսուբիշի պաջեռո» մակնիշի 24UT881 ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե սյանը. ինչից՝ վարորդ Ս. Ս.-ը (ծնվ. 1949թ.) ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Աշտարակի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ավտոմեքենանան խափանվել է 04:40 / 09.03.2014

Մարտի 9-ին, ժամը 04.35-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մ-11 միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Բ. Գ.) խափանվել է. ուղևորներն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտուց, իսկ վարորդին և ուղևորներին տեղափոխել Վարդենիս քաղաք:

ՃՏՊ Տեղ գյուղի մոտակայքում (թարմացված) 17:00 / 08.03.2014

Մարտի 8-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-12 միջպետական ավտոճանապարհի 27-րդ կմ-ին՝ Տեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ահազանգը գրանցվել է նաև ԼՂՀ-ի ՃԿԿ-ում և այնտեղից դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 30ՍՍ236 և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 735LS62 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2106» մակնիշի...

ՃՏՊ` Եղվարդի խճուղում (լրացված) 18:55 / 07.03.2014

Մարտի 7-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-4 ավտոճանապարհի Զովունի - Եղվարդ հատվածում (6-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  միջհամայնքային «Հ-1» ավտոճանապարհի Զովունի-Եղվարդ հատվածում (6-րդ կմ) «Նիսսան Տիանա» մակնիշի 43 DM 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե սյանը և կողաշրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր...

ՃՏՊ Ծղուկ գյուղի սկզբնամասում 23:46 / 04.03.2014

Մարտի 4-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 31-րդ կմ-ում ԿամԱԶ մակնիշի 32LU601 պ/հ ավտոմեքենան (տեղափոխում էր հանքանյութ) կողաշրջվել է, ինչից վարորդ՝ 1980 թ. ծնված Գոռ Սարգսյանը մահացել է: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են...

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից (լրացված) 07:40 / 03.03.2014

Մարտի 3-ին, ժամը 06.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաններ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 34 AS 693 և «Մերսեդես» 81 QU 818 պետհամարանիշների ավտոմեքենաները: