Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ ՈԻշի գյուղի ոլորաններում(լրացված) 20:45 / 26.11.2013

Նոյեմբերի 26-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի ՈԻշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Օդեսայից Երևան ուղևորվելիս "Ռենո" մակնիշի AB 1725 BB պետհամարանիշով բեռնատարը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300մ գլորվելով հարակից տնամերձ հողամասերը` վնասել տներից մեկի բակում կայանված...

ՃՏՊ` Նորատուս գյուղում (լրացված) 10:07 / 26.11.2013

Նոյեմբերի 26-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Նորատուս ավտոճանապարհի 30-րդ կմ-ում "Սուզուկի Վիտառա" մակնիշի 519313 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա հողամասը: Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները ավտոմեքենայի վարորդ` 1985թ. ծնված Ա. Խ.-ին և ուղևորներ՝...

ՃՏՊ Էջմիածին քաղաքում 23:20 / 22.11.2013

Նոյեմբերի 22-ին, ժամը 23.14-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VO 942 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենային և վրաերթի ենթարկել ավտոմեքենայի մոտ գտնվող Ա. Բ.-ին : Մինչ հրշեջ-փրկարարների կանչի...

ՃՏՊ՝ Իջևան-Երևան ավտոճանապարհին 17:00 / 22.11.2013

Նոյեմբեերի 22-ին, ժամը 16.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհին՝ Հովք գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 95 DO 500 (վարորդ՝ Ա. Դ. ծնվ.1979թ.) և «ՎԱԶ-21010» մակնիշի 34 ML 624 պետհամարանիշներով (վարորդ` Ս. Ն. ծնվ. 1988թ.) ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի...

ՃՏՊ Բաղրամյան-Արևելյան փողոցների խաչմերուկում 00:49 / 22.11.2013

Նոյեմբերի 22-ին, ժամը 00.42-ին տեղեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Արևելյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է ,որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 OA 931 և «ԲՄՎ» մակնիշի 25 ՍՍ 286 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1987 թ. ծնված Ա. Հ. տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները...

ՃՏՊ Վրաստանի Կոդա գյուղում 18:56 / 20.11.2013

Նոյեմբերի 20-ին, ժամը 18.40-ին Վրաստանի հանրապետության ՆԳ ԱԻ Դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը  17.00-ին Մառնաուլի շրջանի Կոդա գյուղի մոտ Մերսեդես մակնիշի 33 DS 024 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Ս. Ե.-ը տեղափոխվել է Մառնալուլի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար: