Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին 18:16 / 16.11.2013

Նոյեմբերի 16-ին, ժամը 18.11-ին ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում «ՎԱԶ 2107» մակնիշի 3 6ՕՏ 675 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող գազատարին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի...

ՃՏՊ Սևան-Դիլիջան ճանապարհին 16:22 / 16.11.2013

Նոյեմբերի 16.-ին, ժամը 16.18-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ առաջին ոլորանում, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում «DAF» մակնիշի GWG 281 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի տվյալներն անհայտ են) կողաշրջվել է «Մերսեդես» մակնիշի DDS 119...

ՃՏՊ Արշալույս գյուղի մոտակայքում 18:30 / 14.11.2013

Նոյեմբերի 14-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Երևան ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի 35LT510 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ Հ. Կ.-ն (ծնվ. 1987թ.),...

ՃՏՊ Գյումրի քաղաքում 01:45 / 13.11.2013

Նոյեմբերի 13-ին, ժամը 01.38-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ թիվ 10 դպրոցի մոտակայքում բեռնատար է կողաշրջվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի SEX500 պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ց., ծնվ. 1972 թ.) բեռնատար ավտոմեքենան՝ բեռնված դատարկ տարաներով, ընկել է ջրագծերի համար նախատեսված խրամուղին. տուժածներ չկան: {igallery id=5659|cid=487|pid=1|type=category|children=0|showmenu=0|tags=|limit=0}

ՃՏՊ Դիլիջան-Երևան ճանապարհին 20:56 / 11.11.2013

Նոյեմբերի 11-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի 09 SL 455 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:  Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ՝ 1987 թ. ծնված Վ. Հ.-ն և ուղևոր՝...

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ 18:30 / 11.11.2013

Նոյեմբերի 11-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Սասունիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում «Միկ-Շին» ՍՊԸ-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 183 LV 61 պետհամարանիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան: