Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան ընկել է առուն 19:16 / 26.12.2013

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ‹‹ԳԱԶ-3110›› մակնիշի 68UT977 պպետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ս.):

Ուղևորները մնացել են Վրաստանի սահմանակետում 18:26 / 26.12.2013

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.25-ին ահազանգ է ստացվել, որ «Սենիկ-Տրանս» ՍՊԸ-ին պատկանող Երևան-Սամարա ուղևորատար ավտոբուսը, Բագրատաշենի սահմանակետն անցնելիս, Վրաստանի անցակետում ավտոբուսի փաստաթղթերի հետ կապված առաջացած խնդիրների պատճառով հետ է վերադարձվել Հայաստան, իսկ 41 ուղևոր՝ մնացել են Վրաստանի սահմանակետում: Կապ է հատատվել «Սենիկ-Տրանս» ՍՊԸ-ի տնօրենի հետ, ով հավաստիացրեց որ ուղևորները կապահովվեն սնունդով, ջրով և չորս ժամից մեկ այլ ուղևորատար ավտոբուսով կշարունակեն երթևեկությունը:...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 15:37 / 26.12.2013

Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտակայքում «Դոնսինգ» մակնիշի 11A293-10 (վարորդ՝ Ի. Վ. Ի., ծնվ.1972թ.) և «Սկանիա» մակնիշի 64B962-10 պետհամարանիշերի ավտոմեքենաները բախվել են, ինչից «Սկանիա» (վարորդ՝ Յ.Հ.)մակնիշի ավտոմեքենան...

ՃՏՊ` Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին 02:01 / 26.12.2013

Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 21-06» մակնիշի 34 ԼՏ 880 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) բախվել է «Մայիսյան կամուրջ» ռեստորանային համալիրի պատին, ինչից մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` 1990 թ. ծնված  Ս. Շ.-ն տեղափոխվել է Իջևան քաղաքի բժշկական...

ՃՏՊ՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 01:20 / 25.12.2013

Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԴԱՖ» մակնիշի IGI-086 պետհամարանիշի բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդ 1955թ. ծնված Միգիաշվիլի Ջանիկոն ստացել է թեթև մարմնական վնասվածքներ. շտապօգնության աշխատակիցները վերջինիս...

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ 18:47 / 24.12.2013

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.25-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան 46-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 32UU676 պ/հ (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան: