Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին 08:30 / 12.01.2014

Հունվարի 12-ին, ժամը 08.20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ի մոտակայքում, «Լադա 110» մակնիշի 88ՕՍ004 պ/հ (վարորդ՝ Հ. Վ. ծնվ. 1976թ.) ավտոմեքենան բախվել է Վոլկսվագեն» մակնիշի 91ՕD009 պ/հ (վարորդ՝ Հ. Խ. ծնվ. 1983թ.) և «Մերսեդես» մակնիշի 76AԼ777 պ/հ (վարորդ՝ Ա. Գ. ծնվ.1984թ.) ավտոմեքենաներին, ինչից՝ «մերսեդես»-ի ուղևոր Ա. Ս.-ը (1951թ.), «Լադա»-ի վարորդ Հ.Խ.-ը և ուղևոր Մ. Մ.-ը (ծնվ. 1982թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալինի ԲԿ,...

Հրդեհ՝ Եղեգնաձոր քաղաքում (լրացված) 00:41 / 11.01.2014

Հունվարի 11-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցի թիվ 32 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տնից դուրս են բերել ծխահարված Ս. Կ.-ին (ծնվ. 1937 թ.), ով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.57-ին, մարվել` 01.11-ին: Այրվել է Ս. Կ.-ին պատկանող տան ննջասենյակի մահճակալը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:  

Ավտոմեքենան թեքվել է դեպի ձորակը 21:50 / 09.01.2014

Հունվարի 9-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների թիվ 12 փողոցի մոտակայքում «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան առջևի մասով թեքվել է դեպի ձորակը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Պարզվել է, որ Ս.Հ.-ին պատկանող «ՎԱԶ-21010» մակնիշի 09ՍՍ572 պետհամարանիշի ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով հայտնվել է արգելափակման մեջ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

ՃՏՊ Տ. Պետրոսյան փողոցում 18:09 / 08.01.2014

Հունվարի 8-ին, ժամը 18.05-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Տ. Պետրոսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայրում է գտնվել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Մ. Հ., ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:  

ՃՏՊ` Գավառ-Մարտունի ավտոճանապարհին (լրացված) 00:55 / 07.01.2014

Հունվարի 7-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածում` Երանոս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես E320» մակնիշի 50 CC 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ` Ս. Կ. (ծնվ. 1988 թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր` Հ. Մ. (ծնվ....

ՃՏՊ՝ Տաշիր քաղաքում 16:27 / 05.01.2014

Հունվարի 5-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում մակնիշի 34SS382 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության  ծառայության աշխատակիցներն ավտոմեքենայից տարբեր...