Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին 16:23 / 12.12.2013

Դեկտեմբերի 12-ին, ժամը 16.18-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհին` Ապարան-Լուսագյուղ 2-րդ կմ-ում, ձնաբքի հետրանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով առաջացել է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան ջոկատը: Հրշեջ-փրկարարները «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 34 LV 447 պետհամարանիշի ավտոմեքենան ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը 02:19 / 12.12.2013

Դեկտեմբերի 12-ին, ժամը 02.10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակայքում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05.10-ի դրությամբ հրշեջ-փրկարարները Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհին («Մ-16») արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաներ:   Ժամը 05.20-ի դրությամբ հրշեջ-փրկարարները «Լոռու ՃՇՇ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ...

Ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված 00:36 / 12.12.2013

Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.29-ին ահազանգ է ստացվել, որ Օրբելու փողոցի թիվ 12 շենքի բակում մերկասառույցի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 33 SD 052 պետհամարանիշով ավտոմեքենան:

Արգելափակվել են ավտոմեքենաներ 22:01 / 11.12.2013

Դեկտեմբերի 11-ին, ժամը 21.48-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում տեղացած առատ ձյան և մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի անհայտ պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Իվեքո» մակնիշի EA576HN պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի վարորդ 1960 թ. ծնված Ի. Դ. (Ռումինիայի Հանրապետության քաղաքացի) և...

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին 13:25 / 11.12.2013

Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի առաջին ոլորանում «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապահի երթևեկելի հատվածից և ետևի անիվներով արգելափակվել փոսի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին «MAN» մակնիշի  33 UV 061 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին 12:19 / 11.12.2013

Դեկտեմբերի 11-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Լճաշեն գյուղի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ուղղել են Տ. Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34 MD 893 պետհամարանիշով ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: