Նորություններ

Պատահարներ

Փրկարարների օգնությամբ ավտոմեքենան ուղղվել է 23:55 / 29.01.2014

Հունվարի 29-ին, ժամը 23.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 41-րդ կմ-ում բեռնատար ֆուռը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Իվեկո» մակնիշի TX278 (կցորդ՝ MZ478) պ/հ բեռնատարի կցորդը կողասահել է և մասամբ փակել ավտոճանապարհը: Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենան ուղղվել է և շարունակել ընթացքը:  

ՃՏՊ Արմավիր քաղաքում 23:37 / 29.01.2014

Հունվարի 29-ին, ժամը 23.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34SV326 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել չգործող շատրվանում, ինչի հետևանքով 1984թ. ծնված Մ. Հ.-ն, 1992թ. ծնված Մ. Ա.-ն, 1986թ. ծնված Բ. Ա.-ն թեթև մարմնական վնասվածքներով...

Ավտոմեքենաներն արգելափակվել ձնակույտի մեջ 21:16 / 29.01.2014

Հունվարի 29-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով մեքենաներ են արգելափակվել: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներն ամենագնաց «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենայով: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա և «Արագածի ՃՇՇ» ՓԲԸ-ին պատկանող հատուկ տեխնիկան: *** Հունվարի 29-ին, ժամը 19.52-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան–Նիգավան հատվածում (Նիգավան գյուղի սկզբնամաս) երկու...

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից 19:20 / 29.01.2014

Հունվարի 29-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-11» միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Քարվաճառ հատվածի 30-ից 35-րդ կմ-ը (ոլորաններ) ձնաբքի հետևանքով դարձել է անանցանելի, ինչից ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 29 մարդատար ավտոմեքենա:

ՃՏՊ Արմավիրում 15:41 / 29.01.2014

Հունվարի 29-ին, ժամը 09.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին` Գեղակերտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 7-րդ կմ-ում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 77ԼՕ066 պ/հ (վարորդ Կ.Ս.), «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի 30ԼՏ370 պ/հ (վարորդ Ն.Ղ.), «ՎԱԶ-2106» մակնիշի 35ՕV547 պ/հ (վարորդ Վ.Գ.),...

Ձնաբքի պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են 15:34 / 29.01.2014

Հունվարի 29-ին, ժամը 11.17-ին ահազանգ է ստացվել, որ «Հ-21» հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հնաբերդ-Գեղաձոր հատվածը ձնաբքի պատճառով դարձել է անանցանելի, ինչից ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձնաբքից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: