Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Նորապատ գյուղի մոտակայքում 09:12 / 31.01.2014

Հունվարի 31-ին, ժամը 09.00-ին տեղեկություն է ստացվել, որ Մ5 միջպետական ավտոճանապարհին՝ Նորապատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել մոտակա առվակի մեջ, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները առվակից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը և ուղևորները չեն տուժել:...

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին 20:31 / 30.01.2014

Հունվարի 30-ին, ժամը 20.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 35 PL 367 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 15մ): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1956 թ. ծնված Ա. Ա.-ն տեղի ուժերով տեղափոխվել է «Վանաձորի» ԲԿ, որտեղ բժիշկները...

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից 11:53 / 30.01.2014

Հունվարի 30-ին, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ապարան քաղաքից Վարդենիս գյուղի հատվածում (8-րդ կմ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն (տուժածներ չկան): Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 67 UL 086 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Կ.): {source} {/source}

ՃՏՊ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին (լրացված) 07:20 / 30.01.2014

Հունվարի 30-ին, ժամը 07.15-ին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 28 SS 269 և «ԲՄՎ» մակնիշի 31 UL 670 պետհամարանիշների ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «1-03» ծառայության աշխատակիցները «ԲՄՎ»-ի վարորդ Գ. Մ.-ին և «Օպել» մակնիշի...

ՃՏՊ՝ Սևան-Լճաշեն ավտոճանապարհին (լրացված) 07:14 / 30.01.2014

Հունվարի 30-ին, ժամը 07.12-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Լճաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են ԿաՄԱԶ մակնիշի 17 ՍՕ 958 և Օպել մակնիշի 24 ՕՕ 817 պետհամարանիշների ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Օպել մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ`1991թ. ծնված Ս. Հ.-ին, ով տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը...

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը 06:03 / 30.01.2014

Հունվարի 30-ին, ժամը 05.56-ին ահազանգ է ստացվել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտկան հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 PO 349 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ս.Հ.) խափանված է և արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: