Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սեբաստիայի փողոցում 05:17 / 18.02.2014

Փետրվարի 18-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում` «Ռան-Օյլ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Երկրորդ ահազանգով պարզվել է, որ ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել նաև մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՎԱԶ-2106 մակնիշի 61 SL 699...

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ 11:52 / 14.02.2014

Փետրվարի 14-ին, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում` գերեզմանների մոտակայքում, Իսուզու Ռոդեո մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճաապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգությունը: Դեպքի վայր է մեկնել ԶԻԼ-130 (Կունգ) մակնիշի ավտոմեքենան: Ջրասուզակ-փրկարարները ՎԱԶ-2121 մակնիշի 10ՏՕ169 պ/հ (վարորդ Մ.Բ.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Ավտոմեքենան կողաշրջվել է հարակից լիճը 08:50 / 14.02.2014

Փետրվարի 14-ին, ժամը 08.39-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Արենի գյուղ չհասած «Խորենի լիճ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր-Արենի հատվածի 15-րդ կմ մոտակայքում «Իվեկո» մակնիշի 21A573 պ/հ բեռնատարը դուրս է եկել ավտոճա­նապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից լիճը, ինչի հետևանքով վարորդ Ջ. Թ. (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները...

ՃՏՊ Գառնի գյուղում. կան տուժածներ 22:23 / 13.02.2014

Փետրվարի 13-ին, ժամը 22.09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 33 ՕՕ 670 և ԿամԱԶ մակնիշի 29 UL 078 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1981 թ. ծնված Ա. Ռ., 1957 թ. ծնված Ս. Ռ. և 1985 թ. Ժ. Ս. հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր...

ՃՏՊ Սուրենավան-Երևան ավտոճանապարհին 19:38 / 12.02.2014

Փետրվարի 12-ին, ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Բելոռուս մակնիշի 1374ՏԼ պետհամարանիշով տրակտորը և ՎԱԶ 2106 մակնիշի 64 ԼԼ 570 պետհամարանիշով ավտոմեքենան: Հրշեջ-փրկարարները ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. և Ա. Զ.-ներին (ծնված 1980 թ. և 1989 թ.), ովքեր տարբեր աստիճանի մարմնական...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից 22:26 / 11.02.2014

Փետրվարի 11-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 33 UD 471 պետհամարանիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը և ուղղել ավտոմեքենան: