Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում (լրացված) 17:05 / 03.06.2014

Հունիսի 3-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղիում` «Հայռուսգազարդ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 28 UL 040 (վարորդ` Հ. Մ.), «Մերսեդես C200» մակնիշի 70 MV 101 (վարորդ` Գ. Խ.) և «Մերսեդես C200» մակնիշի 51 AV 100 պետհամարանիշերի (վարորդ` Գ. Խ.) ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարները «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի...

ՃՏՊ Այվազովսկու փողոցում 11:25 / 03.06.2014

Հունիսի 3-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում` «Չի» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Այվազովսկու փողոցում` «Լիդո» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտակայքում, բախվել են «Նիսսան Տիդա» մակնիշի 57 QQ 555 (վարորդ` Մ. Տ.) և «Օպել Աստրա» մակնիշի 34 LZ 770 պետհամարնիշերի ավտոմեքենաները (վարորդ` Մ. Փ.): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր...

Ավտոմեքենան ընկել է Հրազդանի կիրճը 11:10 / 03.06.2014

Հունիսի 3-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 02.00-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան ընկել է Հրազդանի կիրճը («Գեղամա» ռեստորանի մոտակայք). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել կիրճից:

Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին 08:17 / 03.06.2014

Հունիսի 3-ին, ժամը 09.10-ին  ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՊԱՏ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան – Սևան հատվածի 45-րդ կմ-ում «Մազդա» մակնիշի (վարորդ Հ. Բ.) 34 NN 653 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել արգելապատնեշին: Տուժածներ չկան:

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին 07:50 / 03.06.2014

Հունիսի 3-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՊԱՏ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան – Սևան հատվածի 43-րդ կմ-ում «ՎԱԶ-21012» մակնիշի (վարորդ Ա. Խ.) 04 ՍՍ 966 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Տուժածներ...

ՃՏՊ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին 03:15 / 03.06.2014

Հունիսի 3-ին, ժամը 04.09-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ «Մ-1» միջպետական ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածի 1-ին կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 SM 868 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից վարորդը և 3 ուղևորները տարբեր մարմնական...