Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ մարշալ Բաբաջանյան փողոցում 11:32 / 11.06.2014

Հունիսի 11-ին, ժամը 12.22-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 71 TZ 001 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ս. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կանգառի սյանը. տուժածներ չկան:

ՃՏՊ Խորենացու փողոցում 04:01 / 10.06.2014

Հունիսի 10-ին, ժամը 04.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 162 հասցեի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 01 MV 055 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել «Գարանտ Քնսալտ» փաստաբանական գրասենյակի պատին: Մինչ...

ՃՏՊ Չարենցավան-Ալափարս միջհամայնքային ավտոճանապարհին 05:45 / 09.06.2014

Հունիսի 9-ին, ժամը 06.30-ին տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան-Ալափարս միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ալափարս-Արզական ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Պեժո» մակնիշի 22ՍՍ826 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչից վարորդ Վ. Պ.-ը (ծնվ. 1990թ.) տեղում զոհվել է: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Վ.Պ.-ի դին և...

ՃՏՊ Պտղավան գյուղում 18:15 / 08.06.2014

Հունիսի 8-ին, ժամը 19.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-16 միջպետական ավտոճանապարհի Նոյեմբերյան-Պտղավան 25-րդ կմ-ի հատվածում «Լեքսուս» մակնիշի 96SD096 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Վ. Հ. ծնվ.1963թ.) դուրս է եկել երթևեկելի մասից, մոտ 8 մ սահել մոտակա ձորակը և մասնակի ընկել է ջրանցքը: Մինչ...

ՃՏՊ Գ. Հովսեփյան փողոցում 15:30 / 08.06.2014

Հունիսի 8-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Հովսեփյան փողոցի թիվ 180/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոեմքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 61 ZQ 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Խ., ծնվ. 1993թ.) բախվել է գազակարգավորիչ կայանին, ինչից ուղևոր Տ. Ա.-ը (ծնվ. 1993թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր....

Ավտոմեքենա է շրջվել 12:15 / 08.06.2014

Հունիսի 8-ին, ժամը 13.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ – Շահալի երկաթգծի կայարանների հատվածում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր – Ալավերդի հատվածի 16-րդ կմ-ում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 10ՍՍ124 (վարորդ` Է. Կ.-ն, ծնվ. 1979թ.) և կայանված «Ֆորդ» մակնիշի 09ՏԼ228 պետհամարանիշներով (վարորդ` Դ. Մ., ծնվ. 1979թ.) բեռնատարները, ինչից «Ֆորդ» մակնիշի...