Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում 23:43 / 28.03.2014

Մարտի 28-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ  Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Պարույր Սեվակ գյուղի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան – Մեղրի 73-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 65ՕԼ343 (վարորդ՝ Ա. Մ., ծնվ.1976թ.), 21ԼՍ507  (վարորդ՝ Կ. Հ., ծնվ.1963թ.) և «ԿԱՄազ» մակնիշի 09ՍԼ973 պետհամարանիշներով (վարորդ` Ս. Կ., ծնվ.1966թ.)...

ՃՏՊ` Արարատ քաղաքում 07:00 / 28.03.2014

Մարտի 28-ին, ժամը 06.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդ թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջհամայնքային Հ-8 ավտոճանապարհին` Զոդ թաղամասի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 34 DU 839 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ.սյանը, ինչից վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել վարորդին ավտոմեքենայից,...

ՃՏՊ Գ. Շերամի փողոցում 02:00 / 27.03.2014

Մարտի 27-ին, ժամը 01.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Շերամի փողոցում՝ լողավազանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:  Պարզվել է, որ Շերամի փողոցի թիվ 115 շենքի մոտակայքում, դեռևս չպարզաբանված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 77OL377 պ/հ և «Վոլկսվագեն» մակնիշի 34DA465 պ/հ ավտոմեքենաներն, ինչի հետևանքով վերջինիս վարորդ` 1982թ. ծնված Ա. Գ.-ն...

ՃՏՊ Երևան-Վայք հատվածի 79-րդ կմ-ի մոտակայքում 12:51 / 26.03.2014

Մարտի 26-ին, ժամը 12.47-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Երևան-Վայք հատվածի 79-րդ կմ-ի մոտակայքում «ԿռԱԶ» մակնիշի 446 ԼՏ 53 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով շրջվել...

ՃՏՊ Մ. Խորենացու փողոցում 02:14 / 26.03.2014

Մարտի 26-ին, ժամը 02.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 162 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ինֆինիտի» մակնիշի 01 PR 010 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Բելինսկու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող խանութ-սրահի պատին: Մինչ...

Գեղարքունիքի մարզում ավտոմեքենա է կողաշրջվել 23:54 / 25.03.2014

Մարտի 25-ին, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես G-500» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` 1992 թ. ծնված Ջ. Ա.-ը, 1991 թ. ծնված Գ. Ս.-ը, 1982 թ. ծնված Ռ. Գ.-ը և 1993 թ. ծնված Ս. Ա.-ը տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ:...