Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Իսակովի պողոտայում 23:58 / 12.04.2014

Ապրիրլի 13-ին, ժամը 00.48-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեում` ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՎԱԶ-2106 մակնիշի 14 ՏՍ 556 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը, ինչից վարորդ` 1984 թ. ծնված Կ. Գ.-ն ստանալով մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է...

ՃՏՊ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին 20:13 / 11.04.2014

Ապրիլի 11-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ Եղվարդ քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հ-6» միջհամայնքային ավտոճանա­պարհի Եղվարդ-Աշտարակ հատվածի 7 կմ-ում, բախվել են Օպել մակնիշի 34 NT 318 պետհամարանիշի (վարորդ Ա. Ս. ծնվ. 1961 թ.) և ՎԱԶ-2108 20 TԼ 280 պետհամարանիշի  մակնիշի ավտոմեքենաները:...

ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհահատվածում 03:13 / 11.04.2014

Ապրիլի 11-ին, ժամը 04.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածում (83-րդ կմ) «Օպել» մակնիշի Լ6549 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից ձորակը: Զոհեր և տուժածներ չեն հայտնաբերվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՃՏՊ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին 04:00 / 10.04.2014

Ապրիլի 10-ին, ժամը 04.44-ին տեղեկություն Է ստացվել, որ Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան 2-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վոլսֆագեն գոլֆ մակնիշի 35ՏՍ486 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել է գետում, ինչից ուղևորներ Մ. Պ.-ը (ծնվ. 1988թ.), Ա. Վ.-ը (ծնվ. 1985թ.), Հ. Վ.-ը (ծնվ....

ՃՏՊ՝ Հերացի-Խանջյան փողոցների ստորգետնյա անցումում 22:25 / 09.04.2014

Ապրիլի 9-ին, ժամը 23.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի-Խանջյան փողոցների ստորգետնյա անցումում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  «Տոյոտա» մակնիշի 60CC055 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Բ. Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 կլինիկական հիվանդանոց»,...

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից 21:27 / 08.04.2014

Ապրիլի 8-ին, ժամը 22.17-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «ՎԱԶ-21015» մակնիշի 35 DS 012 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերվել 2 ավտոմեքենա` 6 ուղևորներով: *** Ապրիլի 8-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (29-րդ կմ) «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է...