Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ-ներ Նուբարաշենի փողոցում 20:12 / 18.04.2014

Ապրիլի 18-ին, ժամը 21.07-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն 9-րդ փողոցի վերջնամասում «Օպել» մակնիշի 05 LS 822 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը.տուժածներ չկան: Դեպքի վայրում գտնվող հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: *** Ապրիլի 18-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն 9-րդ փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք....

Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից 21:08 / 17.04.2014

Ապրիլի 17-ին, ժամը 21.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սևանի թերակղզու մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները արգելափակումից դուրս են բերել Ն. Ե.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:  

Ավտոմեքենան բախվել է էլ. սյանը 09:35 / 17.04.2014

Ապրիլի 17-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փակուղու տներից մեկի մոտակայքում էլ. սյունը շրջվել է գազատար խողովակի վրա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի (պետհամարանիշը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, ինչից էլ. սյունը շրջվել է գազատար խողովակի վրա. առաջացել է գազի արտահոսք, ինչը դադարեցվել է «1-04» ծառայության աշխատակիցների կողմից. զոհեր և տուժածներ չկան:

ՃՏՊ Ջաջուռ գյուղում (լրացված) 01:07 / 17.04.2014

Ապրիլի 17-ին, ժամը 01.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Գրանդ Չերոկի» մակնիշի 14 ՕԼ 141 պետհամարանիշի ավտոմեքենան Ջաջուռ գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:  ՃՏՊ-ի հետևանքով 1992 թ. ծնված Ա. Ե.-ն, 1991 թ. ծնված Ա. Կ.-ն, 1994 թ. ծնված Գ. Կ.-ն, 1989 թ. ծնված Մ....

ՃՏՊ Երևան-Ապարան ավտոճանապարհին 17:28 / 16.04.2014

Ապրիլի 16-ին, ժամը 18.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Երևան - Ապարան հատվածում` Աշտարակ քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ բախվել են ՎԱԶ 2108 մակնիշի 33 ՕՕ 386 (վարորդ` Թ. Կ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 21 TT 810 պետհամարանիշների (վարորդ` Խ. Գ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՎԱԶ 2108 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր`  1954 թ. ծնված Գ. Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են...

Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից 16:22 / 16.04.2014

Ապրիլի 16-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Երևան - Ապարան հատվածում` Մռավյանի գյուղի կամրջի մոտակայքում, Աուդի Ա4 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Աուդի Ա4 մակնիշի 34 VU 516 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Ս.):