Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արցախի պողոտայում (լրացված) 05:30 / 29.04.2014

Ապրիլի 29-ին, ժամը 06.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում` Տուն Դեպո առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՎԱԶ 21010 մակնիշի 35 VO 783 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1990 թ. ծնված Ս. Ն.-ն, ուղևորներ` 1988 թ. ծնված Ա. Ս.-ն և 1989 թ. ծնված Լ. Հ.-ն տեղափոխվել են «Էրեբունի»...

ՃՏՊ Ալավերդի քաղաքում 22:43 / 27.04.2014

Ապրիլի 27-ին, ժամը 23.37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի թիվ 1 շենքի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է Դեբետ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել Դեբետ գետը: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ավտոմեքենայի վարորդ` 1979 թ. ծնված Ա. Ղ.-ին, ով տարբեր մարմնական վնասվածքներով...

ՃՏՊ Նոյեմբերյան-Բերդավան ավտոճանապարհին 19:02 / 26.04.2014

Ապրիլի 26-ին, ժամը 19.55-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 06 LO 213 պետհամարանիշով ավտոմեքենան Նոյեմբերյան-Բերդավան (Հ-26) ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարներն ուղղել, հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարացրել վառելիքի արտահոսքը:

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին 01:10 / 26.04.2014

Ապրիլի 26-ին, ժամը 02.02-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան 46-րդ կմ-ում` ՃՈ պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ԶԻԼ» մակնիշի 21ՍՏ247 (վարորդ՝ Մ. Մ.. ծնվ.1966թ.) և «Նիսսան» մակնիշի 56VV777 պետհամարանիշերով (վարորդ՝ Հ. Հ.), ինչից Հ. Հ.-ը (ծնվ.1969թ.) տեղում զոհվել է: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի...

ՃՏՊ Բաշինջաղյան փողոցում 19:00 / 25.04.2014

Ապրիլի 25-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում՝ Մետեո Թի Վի-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու. անհրաժեշտ է շտապօգնություն: Պարզվել է, որ «Ֆորդ» մակնիշի 29ԼՍ100 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալներն անհայտ են) վրաերթի է ենթարկել Ս. Ա.-ին (ծնվ. 1956թ.): Մինչ շտապօգնության դեպքի վայր հասնելը` Ս.Աբգարյանը մահացել է:

ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին 02:05 / 25.04.2014

Ապրիլի 25-ին, ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի 30 LS 218 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին: Զոհեր և տուժածներ չկան: Հրշեջ փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: