Նորություններ

Պատահարներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ 05:06 / 06.03.2013

Մարտի 6-ին, ժամը 01.06-ին ահազանգ է ստացվել, որ Ամասիա - Արեգնադեմ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 01.44-ին հրշեջ - փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 24ՕP233 պետհամարանիշով (վարորդ Մ.Տոնոյան) և «Վազ 2101» մակնիշի 47TL585 պետհամարանիշով (վարորդ Գ.Ոսկանյան) ավտոմեքենաները և 10 ուղևորի տեղափոխել են Ամասիա քաղաք:

Արգելափակվել են ավտոմեքենաներ 01:54 / 06.03.2013

Մարտի 5-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կապս գյուղից Ամասիա տանող ճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 23.02-ին հրշեջ - փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ 2106» մակնիշի 47SL570 պետհամարանիշով (վարորդ Մուշեղ Մկրտչյան) և «ԳԱԶ 3110» մակնիշի 09OS134 պետհամարանիշով (վարորդ Սերգեյ Մխիթարյան) ավտոմեքենաները (8 ուղևոր): 

Արգելափակվել են ավտոմեքենաներ 01:49 / 06.03.2013

Մարտի 5-ին, ժամը 21.49-ին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ - փրկարարները «ԳԱԶ 24» մակնիշի 31ՕL169 պետհամարանիշով (վարորդ Գոռ Ավագյան) ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Արգելափակվել են ավտոմեքենաներ 01:23 / 06.03.2013

Մարտի 5-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լուսաշող գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 00.37-ին հրշեջ - փրկարարները «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են Վեդի քաղաք:

Արգելափակվել են ավտոմեքենաներ 21:51 / 05.03.2013

Մարտի 5-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 22.30-ին հրշեջ - փրկարարները Ապարան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի 28ՕՕ654 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորներին:

Արգելափակվել են ավտոմեքենաներ 21:04 / 05.03.2013

Մարտի 5-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժշետ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ - փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ 2107» մակնիշի 54US555 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Խ.Խաչատրյան) և «ՎԱԶ 21099» մակնիշի 14ՍՍ523 պետհամարանիշով (վարորդ Շ.Թարխանյան) ավտոմեքենան: