Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենա է ընկել գետը 06:49 / 26.06.2013

Հունիսի 26-ին, ժամը 07.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան - Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ում՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և ընկել Արփա գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպք իվայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 34LD116 պետհամարանիշով ավտոմեքենայից(վարորդ Արմեն Պողոսյան)դուրս են բերել, Ա.Պողոսյանին, ուղևորներ՝ Սիրիայի Հանրապետության քաղաքացիներ Աննա-Զորիտա Մուրադյանին (ծնված 2007թ.),...

Արգելափակվել է ցեխակույտի մեջ 01:35 / 26.06.2013

Հունիսի 26-ին, ժամը 02.35-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 02.38-ին «ԳԱԶել» մակնիշի 1735Տ պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա.Զիրոյան) դուրս է բերվել երթևեկելի հատված: 

Արգելափակվել է ավտոմեքենա 22:01 / 25.06.2013

Հունիսի 25-ին, ժամը 23.01-ին ահազանգ է ստացվել, որ Կապան - Ճակատեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակա դաշտում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 23.18-ին «ՎԱԶ 2106» մակնիշի 10 ՍՏ 780 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Դավիթ Ստեփանյան) դուրս է բերվել երթևեկելի հատված:

Ավտոմեքենան ընկել է ձորը 21:52 / 25.06.2013

Հունիսի 25-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան - Սևան ավտոճանապարհի 32 կմ-ում «Ֆորդ» մակնիշի 32 ՍՕ 304 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ռ.Հարությունյան, ծնված 1949 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչից վարորդը և ավտոմեքենայի ուղևոր Ա.Մանուկյանը (ծնված 1966թ.) տարբեր աստիճանի մարմնական...

ՃՏՊ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհին 20:50 / 25.06.2013

Հունիսի 25-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ քաղաքի Ռ.Եսայան փողոցի թիվ 51 տան մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 45 PO 045 պետհամարանիշով (վարորդ` 1967թ ծնված Ն. Թումանյան) և «ԶԻԼ» մակնիշի 161 LV61 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչից Ն.Թումանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վաղարշապատ քաղաքի ԲԿ,...

ՃՏՊ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին 08:13 / 25.06.2013

Հունիսի 25-ին, ժամը 09.13-ին տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. Դեռևս չբացահայտված պայմաններում «Օպել Զաֆիրա» մակնիշի 35 ՍՏ 227 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 08 ՍՍ 517 պետհամարանիշով ավտոմեքենային: Հրշեջ-փրկարարաները «Օպել» մակրնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին` Արման Գուշունցին (ծնվ. 1986 թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները...