Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևանում 03:17 / 23.02.2013

Փետրվարի 22-ին, ժամը 23.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 TU 967 պետհամարանիշով և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները: Փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են...

Ավտոմեքենան հայտնվել է ձյան մեջ 03:05 / 23.02.2013

Փետրվարի 22-ին, ժամը 23.06-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենան հայտնվել է ձնակույտի մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՃՏՊ Բերդ-Ծաղկավան ճանապարհին 22:05 / 19.02.2013

Փետրվարի 19-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 1988 թ. ծնված Գարիկ Մելքոնյանին պատկանող «Օպել» մակնիշի 26 ՕՍ 531 պետհամարանիշի ավտոմեքենան:

ՃՏՊ Լճափ գյուղի մոտ 02:44 / 18.02.2013

Փետրվարի 17-ին, ժամը 22.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճտպ.կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Սևան-Գավառ ավտոճանապարհի 17-րդ կմ-ում, «ԶԻԼ» մակնիշի 31ԼՕ637 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Արմեն Պետրոսյան) շրջվել և ընկել է «ՎԱԶ 2106» մակնիշի 34 VO177 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա (վարորդ Գևորգ Խաչատրյան ծնվ.1983թ.): Մինչ հրշեջ-փրկարարների...

Ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ 02:22 / 18.02.2013

Փետրվարի 17-ին, ժամը 22.22-ին ահազանգ է ստացվել, որ  Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հրապարակի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել «Լեկսուս» մակնիշի 29LՍ588 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Է.Մանուկյան):

Մեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ 20:28 / 17.02.2013

Փետրվարի 17-ին, ժամը 16.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նուբարաշենի» գերեզմանատանն ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը: Ժամը 17.35-ին փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել Եղիա Մանուկյանին պատկանող «Ինֆինիտի» մակնիշի 85TR888 պետհամարանիշով ավտոմեքենան: