Նորություններ

Պատահարներ

Արգելափակվել է ավտոմեքենա 13:59 / 17.02.2013

Փետրվարի 17-ին, ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի 11UL179 և «ԳԱԶ-31» մակնիշի 01SL997 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Փրկարարնրը արգելափակումից դուրս են բերել շտապօգնության ավտոմեքենան 07:26 / 17.02.2013

Փետրվարի 17-ին, ժամը 03.26-ին ահազանգ է ստացվել, որ «1-03» ծառայության ավտոմեքենան մերկասառույցի հետևանաքով արգելափակվել է Երևան-Ջերմուկ ավտոճանապարհի 166-րդ կմ-ում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարնրը արգելափակումից դուրս են բերել շտապօգնության ավտոմեքենան և ևս մեկ՝ Օպել մակնիշի 613 LP 61 պետհամարանիշի ավտոմեքենա:

Ավտոմեքենան արգելափակվել էր ցեխակույտի մեջ 07:13 / 17.02.2013

Փետրվարի 17-ին, ժամը 03.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի-Արցախ խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ցեխակույտի մեջ. ահրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓ ԱԻ կենտրոնի 1-ին հերթապահ խումբը: Փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Վ. Հարությունյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 34 PU 985 պետհամարանիշի ավտոմեքենան:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել ավտոմեքենան 06:18 / 17.02.2013

Փետրվարի 17-ին, ժամը 02.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոս-Վար­դա­նանց խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիհ երթևեկելի մասից և ընկել է փոսը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓ ԱԻ կենտրոնի 1-ին հերթապահ խումբը: Փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել «Չաո» տաքսի ծառայությանը պատկանող «BYD» մակնիշի S 5634 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Ավետիսյան):

ՃՏՊ Գր.Լուսավորիչ փողոցում 02:55 / 17.02.2013

Փետրվարի 16-ին, ժամը 22.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գր.Լուսավորիչ փողոցում` «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության դիսպետչերը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 26ՕԼ401 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են...

ՃՏՊ Նոյեմբերյան քաղաքում 06:16 / 16.02.2013

Փետրվարի 16-ին, ժամը 02.16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Նիսան >> մակնիշի 34 TO 888 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` ծնվ. 1990 թ. Ա. Մանոյան) բախվել է ճամփեզրի սյանը և շրջվել. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքնան և...