Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վրաստանի Հանրապետության Բորժոմի մարզում 20:07 / 16.08.2014

Օգոստոսի 16-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում Բորժոմի մարզի Չիթախեվի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 16 TB 666 պետհամարանիշով ավտոմեքենան և տրեյլերը: ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ ՀՀ քաղաքացի Հ. Չ.-ը և Ռ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բորժոմի քաղաքի ԲԿ: Բժիշկները Հ. Չ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ. Մ.-ինը` բավարար:

ՃՏՊ Քոբուլեթի քաղաքում 13:42 / 16.08.2014

Օգոստոսի 16-ին, ժամը 14.35-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ այսօր ժամը 12.59-ին Քոբուլեթի քաղաքի Ռուսթավելի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են մոտոցիկլետ և «Հունդայի» մակնիշի 77 PP 447 մակնիշի ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացի՝ 2000 թ. ծնված Ք. Խառատյանը տեղում մահացել է, իսկ 2007 թ. ծնված Ա. և 2002 թ. ծնված Ա. Խառատյաններին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հատուկ ավտոմեքենայով տեղափոխում են Բաթումի քաղաքի մանկական հանրապետական...

ՃՏՊ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում 22:45 / 15.08.2014

Օգոստոսի 15-ին, ժամը 23.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Միթցուբիշի Չարիոթ» մակնիշի 34RD814 պ/հ (վարորդ` Ա. Ղ., ծնվ. 1975թ.) և «Օպել Վեկտրա» մակնիշի 51RZ001 պ/հ ավտոմեքենաները (վարորդ` Մ. Կ., ծնվ....

Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից 05:59 / 15.08.2014

Օգոստոսի 15-ին, ժամը 06.43-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բենզալցակայանի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-53» մակնիշի 12 UL 654 պ/հ ավտոմեքենան:  

ՃՏՊ Մարտունի-Աստղաձոր ավտոճանապարհին 05:17 / 15.08.2014

Օգոստոսի 15-ին, ժամը 06.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Աստղաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Աստղաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ԿԱՄազ» մակնիշի 15 OL 806 պ/հ (վարորդ` Գ. Գ..Գրիգորյան, 1980 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը...

ՃՏՊ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին (լրացված) 16:55 / 14.08.2014

Օգոստոսի 14-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածում (7-րդ կմ) «ԲՄՎ-X5» մակնիշի 78 PU 888 պ/հ ավտոմեքենան (վարորդ Զ. Կ., ծնվ. 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հանդիպակաց պատին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը`...