Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ալագյազ-Ծաղկաշեն ավտոճանապարհին 00:52 / 14.08.2014

 Օգոստոսի 14-ին, ժամը 01.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հ-21 միջհամայքային ավտոճանապարհի Ալագյազ-Ծաղկաշեն 6-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամաքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 34 LZ 133 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե. Ե. ծնվ. 1986 թ.) բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել, ինչի հետևանքով գազատարից առաջացել է արտահոսք: Տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները 1-04 ծառայության...

ՃՏՊ Սարալանջի պողոտայում 14:47 / 13.08.2014

Օգոստոսի 13-ին, ժամը 15.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Բելաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն: Դեռևս չբացահայտված հանգամանքերում բախվել են «Ինֆինիտի» մակնիշի 80 QQ 044պետհամարանիշի (վարորդ Ա. Հ., ծնվ. 1984 թ.), «Օպել» մակնիշի 34 VD 471պետհամարանիշի (վարորդ Ն. Ա., ծնվ. 1950 թ.) և «Մերսեդես» մակնիշի 777 PA 71 պետհամարանիշի (վարորդ Վ....

ՃՏՊ Բարբյուսի փողոցում 20:59 / 12.08.2014

Օգոստոսի 12-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի բակում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և առջևի անիվներով կախվել մոտ 1մ բարձրությունից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը: Փրկարարները «Շկոդա» մակնիշի Տ 4444 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Ամասիա գյուղի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել 10:55 / 12.08.2014

Օգոստոսի 12-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի մոտակայքում անասնակերով բեռնված ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԶԻԼ 130» մակնիշի 33 LU 143 պետհամարանիշով ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում շրջվել է փոսի մեջ: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 09:10 / 11.08.2014

Օգոստոսի 11-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի Վահագնաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի (20-րդ կմ) ավտոճանապարհին «Վազ-2121 Նիվա» մակնիշի 34TS189 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի 31UU463 պետհամարանիշով ավտոմեքենային, ինչից «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Թ.-ը (ծնվ....

ՃՏՊ Երևան-Ստեփանավան ավտոճանապարհին 23:26 / 10.08.2014

Օգոստոսի 11-ին, ժամը 00.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ամրակից գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Երևան-Ստեփանավան հատվածում (152-րդ կմ, Ամրակից գյուղում) «Վազ 21-07» մակնիշի 45 LO 883 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վ. Ա.) բախվել է «Վոլցվագեն Վենտո» մակնիշի 77 SS 377 պ/հ ավտոմեքենային (վարորդ` Ա. Ծ.), վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և...