Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Եղվարդում 18:25 / 19.08.2014

Օգոստոսի 19-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Հ-4 միջհամայնքային ավտոճանապարհի Եղվարդ-Երևան 4-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  «ԳԱԶ 24» մակնիշի 65MO654 պետհամարանիշով (վարորդ` Հ. Ու., ծնվ. 1936թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ի. Դ-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արմենիա» ԲԿ,...

ՃՏՊ Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհին (լրացված) 14:15 / 19.08.2014

Օգոստոսի 19-ին, ժամը 11.55-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Ծովագյուղ-Դիլիջան 5-րդ կմ-ում «Միտսուբիշի» մակնիշի 34DR4251 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Հրշեջ փրկարարները Ա. Ս.-ին (ծնվ. 1980թ.), Վ. Շ.-ին (ծնվ. 1983թ.) և Գ. Մ.-ին (ծնվ....

ՃՏՊ Գ. Նժդեհ փողոցում 14:17 / 18.08.2014

Օգոստոսի 18-ին, ժամը 15.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի կամուրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի 34 RM 307 պ/հ ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի 34 VN 495 պ/հ ավտոմեքենային, որն էլ բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված. հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն: ՃՏՊ-ից տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են...

Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից 12:47 / 18.08.2014

Օգոստոսի 18-ին, ժամը 13.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բարբյուսի փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում աղբատար ավտոմեքենան արգելափակվել է ավտոճանապարհին առաջացած փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

ՃՏՊ Բուդյոնովսկ քաղաքի մոտակայքում 16:38 / 17.08.2014

Օգոստոսի 17-ին, ժամը 17.30-ի սահմաններում ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Բուդյոնովսկ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. Երևան-Վոլգոգրադ ուղերթն իրականացնող «Մերսեդես սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսը դեռևս չբացակայտված հանգամանքներում կողաշրջվել է. տուժել են 8 քաղաքացի, որոնցից 4-ը ՀՀ քաղաքացիներ են: Ս.Ջ.-ն (1982 թ.), Ա.Հ.-ն (ծնվ. 1999 թ.), Ս.Գ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն, իսկ Ն.Գ-ն (ծնվ. 2010 թ.) ձախ ուսի շրջանում կոտրվածքով տեղափոխվել...

ՃՏՊ Վրաստանի Հանրապետության Բորժոմի մարզում 20:07 / 16.08.2014

Օգոստոսի 16-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում Բորժոմի մարզի Չիթախեվի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 16 TB 666 պետհամարանիշով ավտոմեքենան և տրեյլերը: ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ ՀՀ քաղաքացի Հ. Չ.-ը և Ռ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բորժոմի քաղաքի ԲԿ: Բժիշկները Հ. Չ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ. Մ.-ինը` բավարար: