Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Երևան-Կիրանց ավտոճանապարհին 21:29 / 07.08.2013

Օգոստոսի 7-ին, ժամը 22.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Կիրանց ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 63ՕԼ027 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով 1991թ. ծնված Ա. Ա. մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևան քաղաքի ԲԿ:

ՃՏՊ՝ Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհին 16:21 / 07.08.2013

Օգոստոսի 7-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու  մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհի 5-րդ կմ-ում՝ Մադան գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ.): Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ավտոմեքենայի վարորդ՝ 1959թ. ծնված Մ. Գ.-ի դին և հանձնել...

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին 07:30 / 06.08.2013

Oգոստոսի 6-ին, ժամը  08.19-ին տեղեկություն է ստացվել, որ Շաքի-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 18 ՍՏ 150 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Տուժածներ չկան:

Ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված 23:10 / 05.08.2013

Օգոստոսի 6-ին, ժամը 00.03-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Արթիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ 2101» մակնիշի 33 UP 375 պետհամարանիշով ավտոմեքենան խափանվել է և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան տուժածներ 15:55 / 05.08.2013

Օգոստոսի 5-ին, ժամը 16.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 20 VV 800 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա սյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1993 թ. ծնված Կ. Դ.-ին և...

ՃՏՊ Երևան–Մեղրի ավտոճանապարհին 20:18 / 04.08.2013

Օգոստոսի 4-ին, ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Երևան ավտոճնապարհին` Զանգերի մոտակայքում, «Նիսան ջիպ» մակնիշի 05DD050 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ.Ն.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը` 6 մ խորությամբ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևան –Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ին: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից: :