Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Շիրակ գյուղում 18:54 / 15.07.2013

Հուլիսի 15-ին, ժամը 19.54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Մոսկվիչ» մակնիշի 12ԼՕ350 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել...

ՃՏՊ Փանիկ-Արթիկ ավտոճանապարհին 23:05 / 13.07.2013

Հուլիսի 14-ին, ժամը 00.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փանիկ-Արթիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արթիկ-Փանիկ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում, վարորդ`1983 թ. ծնված Տ. Հայրապետյանի վարած «Միցուբիշի» մակնիշի 35 VT 821 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել տնամերձ պարսպին, ինչի հետևանքով վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով...

ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհին 16:26 / 13.07.2013

Հուլիսի 13-ին, ժամը 17.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արենի-Չիվա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ում բախվել են «Վազ 2106» մակնիշի «34 LD 929» պետհամարանիշի և «Տոյոտա Լանդ Կրուիզեր» մակնիշի «12 OP 111» պետհամարանիշի (վարորդ՝ 1977 թ. ծնված Ս. Սարգսյան)...

ՃՏՊ Շվանիձոր գյուղի մոտակայքում 19:09 / 12.07.2013

Հուլիսի 12-ին, ժամը 20.09-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Մեղրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մեղրի-Կապան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 58 QQ 858 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվա­ծից և գլորվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1989 թ. ծնված Ռ....

ՃՏՊ Գեղահովիտ գյուղում 05:01 / 12.07.2013

Հուլիսի 12-ին, ժամը 06.01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Գրանդ Չերոկի» մակնիշի 92 NN 092 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա.Մարգարյան) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ժայռաբեկորի վրա: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: 

ՃՏՊ Բագրատունյաց 31 շենքի մոտակայքում 15:58 / 11.07.2013

Հուլիսի 11-ին, ժամը 16.58-ին Խաղաղ Դոն փողոցի պատահարից վերադառնալիս ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը Բագրատունյաց 31 շենքի մոտակայքում նկատել է ՃՏՊ: Պարզվել է, որ բախվել են «Մարի» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 15LO749 (վարորդ Վ.Ղազարյան, ծնվ.1978թ.), «Միթսուբիշի» մակնիշի 34SL469 (վարորդ Ա.Հովհաննիսյան, ծնվ.1965թ.) և «ԿՌԱԶ» մակնիշի 441UL26 պետհամարանիշներով (վարորդ Տ.Կարապետյան) ավտոմեքենաները: Ժամը 17.05-ին փրկարարները փակել են գազի բալոնների փականները: