Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 07:14 / 11.08.2013

Օգոստոսի 11-ին, ժամը 08.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան - Մեղրի ավտոճանապարհի 40-րդ կմ-ի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի 906ՕՕ63 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել սյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1985թ. ծնված Է. Հ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1986թ. ծնված Ա. Ա-ին:  Տուժածները  տեղափոխվել են Վեդի...

Ավտոմեքենան ընկել է փոսը 19:18 / 10.08.2013

Օգոստոսի 10-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել,որ Ապարան քաղաքի Դավաբոյ կոչվող հարակից տարածքում մեքենան արգելափակվել է փեսի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները փոսից հանել են «Վազ 2106»  մակնիշի (35 UV 48 պ/հ) մեքենան: *** Օգոստոսի 10-ին, ժամը 19.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երզնկյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է փոսը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրեջ-փրկարարները ավտոքարշակի...

Ավտոմեքենան կողաշրջվել է 18:31 / 10.08.2013

Օգոստոսի 10-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքաի Աբովյան թաղամասում՝ հանքային ջրերի գործարանի մոտ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ուղղել են Գ. Ղավալյանին պատկանող «Օպել» մակնիշի 34PU380 պ/հ ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:

ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 18:12 / 10.08.2013

Օգոստոսի 11-ին, ժամը 00.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ օգոստոսի 10-ին, ժամը 18.40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151-րդ կմ-ում՝ Սարավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ բախվել են ՛՛Ֆորդ Մավերիկ՛՛ մակնիշի 35 TO 758 (վարորդ՝ 1976 թ. ծնված Մ. Մ.) և ՛՛Միցուբիշի Գրանդիս՚՛՛մակնիշի 34 DU 565 պ/հ (վարորդ՝ 1984 թ. ծնված Դ. Մ.) ավտոմեքենաները, ինչից ՛՛Ֆորդ Մավերիկի՚՛՛ուղևոր՝ 1982 թ. ծնված Ա.Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով...

Բախվել են Վրաստանի ոստիկանության և ՀՀ քաղաքացու ավտոմեքենաները 05:50 / 10.08.2013

Օգոստոսի 10-ին, ժամը 06.40-ին Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.53-ի սահմաններում Երևան-Բաթումի ավտոճանապարհին` Ասպինձա քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վրաստանի ոստիկանության ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային: ՃՏՊ-ի հետևանքով տուժել են «Միցուբիշի» ավտոմեքենայի վարորդը` Մ. Պ.-ը, կինը` Թ.Պ.-ը, երեխաները` Ա. և Գ. Պ.-ը: Գ. Պ.-ի վիճակը բավարար է, իսկ մյուս տուժածները հոսպիտալացվել են Ասպինձա...

Ավտոմեքենան ընկել է գետը 01:20 / 10.08.2013

Օգոստոսի 10-ին, ժամը 02.10-ի ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտ, ավտոմեքենա է ընկել գետը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող «Ռենո» մակնիշի Լ 3885 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել կիրճից: Տուժածներ չկան: