Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Կոմիտասի պողոտայում 19:51 / 26.07.2013

Հուլիսի 26-ին ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում "Կովկասյան խոհանոց" ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են տաքսի սերվիսին պատկանող ՎԱԶ2112 մակնիշի 23ՏՕ090 պետհամարանիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Մինչ հրշեջ-փրկարարների հասնելը, մոտոցիկլի վարորդ՝ Ա. Խ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Քանաքեռ...

ՃՏՊ Էջմիածին - Աղավնատուն ավտոճանապարհին 18:35 / 26.07.2013

Հուլիսի 26-ին ժամը 19.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին - Աղավնատուն ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 32ԼԼ338 պետհամարանիշի, «Օպել աստրա» մակնիշի 35SL035 պետհամարանիշի և «ՎԱԶ 2107» մակիշի 30ՕՍ142 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1963թ....

ՃՏՊ Վրաստանի Նինոծմինդա շրջանում (լրացված) 18:00 / 25.07.2013

Հուլիսի 25-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի շրջանի հիվանդանոցից քաղաքացուն անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: Կապ է հաստատվել Նինոծմինդայի շրջանի հիվանդանոցի բժշկի հետ, ով պատասխանեց, որ ՃՏՊ-ի հետևանքով իրենց մոտ են տեղափոխվել 1989 թ. ծնված Հրայր Դավթյանը, 2009 թ. ծնված Լիլի, 2001 թ. ծնված Ռուզան և 2004 թ. ծնված Մարի Կարապետյանները, որոնց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության, իսկ Մ. Կարապետյանինը՝...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 05:47 / 25.07.2013

Հուլիսի 25-ին, ժամը 06.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 24 ԼՍ 264 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունները:...

ՃՏՊ Բաթումի-Երևան ավտոճանապարհին 10:10 / 24.07.2013

Հուլիսի 24-ին, ժամը 11.10-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Բաթումի-Երևան ավտոճանապարհին՝ Ախալքալաք քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ (վարորդ Մ. Ս., ՀՀ քաղաքացի). տուժածներ չկան: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԻՎԵԿՈ» մակնիշի MAO-139 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Ավտոմեքենան ուղղելու նպատակով դեպքի վայր է մեկնել կռունկ-ամբարձիչ հատուկ տեխնիկան: Ժամը 13.30-ին հատուկ տեխնիկայի միջոցով...

Բախվել են ավտոմեքենաներ 07:00 / 24.07.2013

Հուլիսի 24-ին, ժամը 07.46-ին ահազանգ է ստացվել, որ ՀՀ Ոստիկանության մշակույթի կենտրոնի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են  « Ֆոլկսվագեն »  մակնիշի 20ՕՏ417 պետհամարանիշով (վարորդ՝ Բ. Լ., ծնվ. 1983 թ.) և   « ՎԱԶ 21-07 »...