Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին 22:13 / 19.06.2014

Հունիսի 19-ին, ժամը 23.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ1 միջպետական ավտոճանապարհի` Երևան-Գյումրի հատվածում` նախկին ՀՀ պաշտպանության նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի 98 AN 999 պ/հ (վարորդ` Շ. Չ.) և «ԶԻԼ» մակնիշի 33 VU 964 պ/հ (վարորդ` Լ. Տ.) ավտոմեքենաները: Զոհեր և տուժածներ չկան:

ՃՏՊ Գեղարդավանքի մոտակայքում (լրացված) 21:48 / 19.06.2014

Հունիսի 19-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-3 ավտոճանարահին` Գեղարդավանքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել Աստրա» մակնիշի 34 OA 765 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 10 մ գլորվել հարակից ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1972 թ. ծնված Մ. Ե.-ն և ուղևոր Ա. Բ.-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:...

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից 19:25 / 19.06.2014

Հունիսի 19-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի մոտակայքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի (վարորդ` Գ. Ա.) 859 LU 61 պ/հ ավտոմեքենան:

ՃՏՊ Արագածավան գյուղի մոտ 22:58 / 18.06.2014

Հունիսի 18-ին, ժամը 23.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  «Հ-17» միջհամայնքային ավտոճանապարհի Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Օպել» մակնիշի 34MZ198 պետհամարանիշի և «Տոյոտա» մակնիշի (վարորդ՝ Վ. Մ., ծնվ. 1965թ.) 34UM551 պետհամարանիշի  ավտոմեքենաները, ինչից հրդեհ է բռնկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ հրշեջ-փրկարարների...

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ 11:36 / 17.06.2014

Հունիսի 17-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամանզ փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2107» մակնիշի 68 SO 027 պետհամարանիշով (վարորդ Ա. Ե.) ավտոմեքենան:  

ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին 05:00 / 17.06.2014

Հունիսի 17-ին, ժամը 05.50-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Շուռնուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան 30-րդ կմ-ում «ՎԱԶ 2121» մակնիշի 50 zz 099 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Փ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչից Ա.Փ.-ը (ծնվ. 1974թ.) և ուղևոր Մ. Մ.-ը (ծնվ. 1984թ.) տարբեր աստիճանի...