Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Խ. Դաշտենցի փողոցում 05:12 / 01.07.2014

Հուլիսի 1-ին, ժամը 06.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խ. Դաշտենցի փողոցում` Էրեբունի ավտոշուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 59 ՏՏ 792 պետհամարանիշի (վարորդ` Վ. Թ., ծնված 1974 թ.) և «Օպել» մակնիշի 30 ՏՕ 562 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ա., ծնված 1964 թ.) ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր...

ՃՏՊ Սեբաստիա փողոցում 23:12 / 30.06.2014

Հուլիսի 1-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում` թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:  Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 33TP016 պետհամարանիշի և «ՎԱԶ-2108» մակնիշի 35LS228 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաներից դուրս են բերվել երեք քաղաքացիները, ովքեր տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ. բժիշկները...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին 20:38 / 30.06.2014

Հունիսի 30-ին, ժամը 21.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ճանապարհային ոստիկանության պահակակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածները տեղախոխվել են բժշկական կենտրոն. անհրաժեշտ է կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ի մոտակայքում՝ նախկին պետավտոտեսչության հենակետի մոտ բախվել են «Տոյոտա կոռոլլա» մակնիշի և...

ՃՏՊ Արծվաբերդ գյուղում (լրացված) 11:39 / 27.06.2014

Հունիսի 27-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ցած, ընկել ճամփեզրին հարակից տներից մեկի վրա և բռնկվել: ՃՏՊ-ի հետևանքով վարորդ Ա. Հ.-ն (ծնվ. 1995 թ.) և ուղևոր Ա. Բ.-ն (ծնվ. 1988 թ.) տեղափոխվել են Բերդ քաղաքի հիվանդանոց, իսկ ուղևոր...

ՃՏՊ Աշտարակի խճուղում 22:54 / 26.06.2014

Հունիսի 26-ին, ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում` 16-րդ թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն և մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1979թ. ծնված Տ.Հ.-ի վարած «Օպել» մակնիշի 34SC760 պետհամարանիշի և 1976թ. ծնված Ա.Գ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 33OO314 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Տ.Հ.-ն տեղում զոհվել է, իսկ Ա.Գ.-ն փրկարարների և...

ՃՏՊ Կապան քաղաքում 22:35 / 26.06.2014

Հունիսի 26-ին, ժամը 23.32-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցում՝ «Սայաթ Նովա» ռեստորանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1989թ. ծնված Վ.Հ.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի 51DQ001 պետհամարանիշի և 1961թ. ծնված Ս.Ա.-ի վարած «Օպել» մակնիշի 34NS233 պետհամարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով երկու մեքենաների վարորդները տեղափոխվել են Կապանի ԲԿ....