Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի հատված 17:27 / 22.01.2014

Հունվարի 22-ին, ժամը 17.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեկելի հատվածից և հայտնվել առվակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն առվակից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 81 TT 800 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ` Ա.Ս.):  

ՃՏՊ՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում 23:51 / 21.01.2014

Հունվարի 21-ին, ժամը 23.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 74-րդ կմ-ում՝ Պ.Սևակ գյուղի մոտ, «Տոյոտա լենդ կռուզեր» մակնիշի 30 ՕՕ 775 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա դաշտը: Մինչ...

Ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը 18:37 / 21.01.2014

Հունվարի 21-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Մ-12 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 8-րդ կմ-ում "Վազ-2121" մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները "Վազ-2121" մակնիշի 02ՕԼ199 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Ն., ծնված 1974 թ.) դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

ՃՏՊ Արցախի պողոտայում 02:59 / 21.01.2014

Հունվարի 21-ին, ժամը 02.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 07 ՏՍ 004 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Տուժածներ՝ 1995 թ. ծնված Ռ. Գ. և 1994 թ....

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կա տուժած 18:59 / 20.01.2014

Հունվարի 20-ին, ժամը 18.54-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհին՝ Աշտարակ-Ապարան հատվածում (13-րդ կմ), տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Միցուբիշի» մակնիշի 33 ՏԼ 873 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած 1964 թ. ծնված Ի. Ղ. հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:...

ՃՏՊ Մեղրի քաղաքում 15:31 / 20.01.2014

Հունվարի 20-ին, ժամը 15.24-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Աբելյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 29 ԼԼ 829 պետհամարանիշով ավտոմեքենան հարվածել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ժ. Մ.-ին: {igallery id=3837|cid=589|pid=1|type=category|children=0|showmenu=0|tags=|limit=0}