Նորություններ

Պատահարներ

Հրդեհ անասնագոմի տանիքում (թարմացված)

18:00 / 12.01.2023

Հունվարի 12-ին, ժամը 13:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է անասնագոմ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խոտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։05-ին, մարվել՝ 15:54-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 40 քմ) և տանիքում կուտակած անասնակերը (մոտ 350 հակ):

← Վերադառնալ ցուցակին