Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

07:52 / 03.01.2023

Դեկտեմբերի 29-ից հունվարի 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Ստեփանավան, Արմավիրի մարզի Էջմիածին, և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 13 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

← Վերադառնալ ցուցակին