Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

07:40 / 03.01.2023

Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Ալավերդի, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր, Արարատի մարզի Մասիս, Վեդի քաղաքներում և Նոր Խարբերդ գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։ Տուժել է 2 քաղաքացի։

← Վերադառնալ ցուցակին