Նորություններ
Պատահարներ
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
07:35 / 03.01.2023

Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Չարենցավան, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։