Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 83 հա տարածքում բռնկված հրդեհները

07:32 / 03.01.2023

Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղում՝ 1 հա,

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 3 հա,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 8․2 հա, Պրիվոլնոյե գյուղում՝ 10 հա, Մեծավան գյուղում՝ 4․6 հա, Գուգարք գյուղում՝ 1500 քմ, Դարպաս գյուղում՝ 600 քմ, Մեծ Պարնի գյուղում՝ 6 հա, Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին՝ 6 հա,

Կոտայքի մարզի Քաղսի գյուղում՝ 1 հա, Սոլակ գյուղում՝ 4 հա,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 0․5 հա, Հարժիս գյուղի մոտ՝ մոտ 27 հա ցորենի հնձած արտ և մոտ 8 հա խոտածածկույթ, 

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 3․4 հա, Իջևան քաղաքում՝ 2000 քմ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Ճապկուտ» կոչվող հանդամասում՝ 2500 քմ, 

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 83 հա։

← Վերադառնալ ցուցակին