Նորություններ
Պատահարներ
Հրդեհ բազմաբնակարան շինությունում (թարմացված)
15:05 / 03.01.2023

Հունվարի 3-ին, ժամը 02։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազում բնակավայրի Էներգետիկների ավան թաղամասի շենքերից մեկի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Փամբակ համայնքի Բազում բնակավայրի Էներգետիկների ավան թաղամասի 8-րդ փողոցում գտնվող երկհարկանի, փայտաշեն բազմաբնակարան շինությունը (մոտ 450-500 քմ):
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։00-ին, մարվել՝ 13։35-ին։ Այրվել են 20 կոնտեյներից կառուցված երկհարկանի (հարկը՝ մոտ 300 քմ) բնակելի շինության 3 կոնտեյներ, իսկ 5-ը՝ մասնակի․ տուժածներ չկան։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 40 փրկարարական ծառայող։