Նորություններ
Պատահարներ
Այրվել է չբնակեցված վագոն-տնակ
07:55 / 02.01.2023

Հունվարի 2-ին, ժամը 05։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մուշ թաղամասի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։35-ին, մարվել՝ 07։59-ին: Այրվել է չբնակեցված վագոն-տնակ (մոտ 27 քմ)։