Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

00:43 / 02.01.2023

Հունվարի 1-ին, ժամը 21:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 2-ին, ժամը 00։08-ին, մարվել՝ 00:41-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին