Նորություններ
Պատահարներ
Այգեհովիտ գյուղում բռնկված հրդեհը մարվել է
18:35 / 01.01.2023

Հունվարի 1-ին, ժամը 14:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:15-ին, մարվել՝ 15:32-ին: Այգեհովիտ գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվել է մոտ 1 տոննա անասնակեր: