Նորություններ
Պատահարներ
Հրդեհի ահազանգ Խարբերդի ամառանոցներում (թարմացված)
19:04 / 01.01.2023

Հունվարի 1-ին, ժամը 13։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:35-ին, մարվել՝ 15:19-ին: Այրվել է Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցի տներից մեկի տանիքը (60 քմ)։