Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Հարժիս գյուղի մոտակայքում (թարմացված)

19:46 / 29.12.2022

Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա․ Օ․, ծնված 1964 թ․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կախվել դեպի ձորակը (մոտ 5 մ)․ ճանապարհը բեռնատարների համար դարձել է փակ, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ միակողմանի երթևեկելի։ 

Փրկարարներն ուղղել են բեռնատարը․ երթևեկությունը վերականգնվել է։

← Վերադառնալ ցուցակին