Նորություններ
Պատահարներ
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
07:40 / 29.12.2022

Դեկտեմբերի 25-29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Արարատի մարզի Վանաշեն և Այնթապ գյուղերում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 13 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: