Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Ախլաթյան գյուղում
07:50 / 29.12.2022

Դեկտեմբերի 29-ին, ժամը 03։44-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ախլաթյան գյուղի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 20-րդ փողոցի տներից մեկին կից մառանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:25-ին, մարվել՝ 07:45-ին: Այրվել է մառանի տանիքը (81 քմ):