Նորություններ
Պատահարներ
Փրկարարները բացել են փակ դռները
07:30 / 20.12.2022

Դեկտեմբերի 17-20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի, Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղաքունիքի մարզի Գավառ քաղաքներում և Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։