Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին
04:00 / 20.12.2022

Դեկտեմբերի 20-ին, ժամը 01։27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «Toyota RAV4» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1998 թ.) և «Audi A4» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Audi A4» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Ս., (ծնված 1987 թ.) տեղում ստացել է առաջին բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենան, մոտեցրել ավտոքարշակին և սահմանազատել տարածքը: