Նորություններ
Պատահարներ
Այրվել է տնակ
08:20 / 16.12.2022

Դեկտեմբերի 16-ին, ժամը 05։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում՝ փոստատան մոտակայքում, այրվում է տնակ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։16-ին, մարվել՝ 08:06-ին: Իտալական թաղամասի թիվ 12ա հասցեում մասամբ այրվել է չբնակեցված տնակ (մոտ 40 քմ):