Նորություններ

Պատահարներ

Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած (թարմացված)

23:50 / 11.12.2022

Դեկտեմբերի 11-ին, ժամը 21:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատ կոնյակի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հաղթանակի կամրջի վրա բախվել են «Kia Sorento» (վարորդ՝ Կ. Կ., ծնված 1979 թ․) և «Hyundai Sonata» (վարորդ՝ Ռ. Ս., ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները: «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

← Վերադառնալ ցուցակին