Նորություններ

Պատահարներ

Հրդեհ բնակարանում

23:10 / 10.12.2022

Դեկտեմբերի 10-ին, ժամը 22։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։15-ին, մարվել՝ 22։34-ին։ Այրվել է բազմոց։

Փրկարարները տարահանել են 10 բնակչի։

← Վերադառնալ ցուցակին